Իսրայելի սպորտի ու մշակույթի նախարար Միրի Ռեգեւը Թուրքիա կատարած այցի ժամանակ փորձել է փղերը փոխանակել հին ցուցանակի հետ։ «Newsru Իսրայե»-ի փոխանցմամբ նա փորձել է այդ գործարքի մասին պայմանավորվել Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթիմա Շահինի հետ։
Իսրայելի նախարարի հետ զրույցի ժամանակ Շահինը հիշատակել է , որ իր քաղաքը կցանկանար երկու փիղ ստանալ Իսրայելից։ Միրի Ռեգեւը, իր հերթին, նշել է, որ դա անհնար է ու առաջարկել է փոխանակություն՝ Գազիանթեփի քաղաքապետը կստանա փղեր, եթե կարողանա Իսրայելին փոխանցել հին եբրայերենով ցուցանակը, որը Երուսաղեմից դուրս է բերվել օսմանյան կայսրության դարաշրջանում ու հիմա պահվում է Ստամբուլի թանգարանում։
Նշում են, որ Միրի Ռեգեւին չի հաջողվել կնքել գործարքը այցելության ժամանակ, քանի որ այն շատ կարճ է տեւել։


























