Հայաստանում պրոբացիա անցնող իրավախախտներին հետեւելու համար կամավորների կներգրավեն: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստում:
Կամավորները պետք է իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ կամ ուսանողներ լինեն, ինչպես նաեւ բարձր բարոյա-էթիկական բնութագիր ունենան, դատվածություն չունենան:
Աշխատանքների ցանկը, որոնց համար կամավորների կարիք կլինի, կհրապարակի արդարադատության նախարարությունը:




























