Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան աշխատակցին երկրի ղեկավարի խորթ եղբոր՝ Կին Չեն Նամի զոհվելու օրը նկատել են Կուալա Լումպուրի օդանավակայանում: Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
44-ամյա Հան Գվան Սոնին օդանավակայանի տեսահսկման խցիկները տեսագրել են այն օրը, երբ հանցագործությանը մասնակցության մեջ կասկածվող չորս անձինք փորձել են հեռանալ երկրից:
Ըստ Gazeta-ի՝ կասկածյալները փետրվարի 17-ին Հյուսիսային Կորեա են վերադարձել Դուբայով եւ Վլադիվոստոկով:




























