Իրաքի կառավարական ուժերը վերադարձրել են Մոսուլի օդնավակայանի տարածքի 50 տոկոսի վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջոուդաթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ոստիկանության ստորաբաժանումները եւ արագ արձագանքման ուժերը մտել են Մոսուլի օդանավակայանի տարածք եւ կարողացել են ահաբեկիչներից հետ խլել տարածքի 50 տոկոսը»,- ասել է նա:

Օդանավակայանի եւ Էլ-Ղազլանի ռազմական ճամբարի վրա հարձակում սկսելու մասին հայտարարվել է փետրվարի 23-ի առավոտյան: Գործողությունն իրականացվել է փետրվարի 19-ին հայտարարված Արեւմտյան Մոսուլի վրա հարձակման շրջանակներում: Հարձակմանն աջակցել են կառավարական ավիացիան եւ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ-ն: