Եմենում Զանզիբար քաղաքից ոչ հեռու զինվորական ճամբարի հարեւանությամբ մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով 8 զինվոր է զոհվել:

Ըստ Reuters-ի՝ զինվորական համազգեստով ահաբեկիչը ճամբարի մուտքին է մոտեցել ականապատ ավտոմեքենայով: Պայթյունի հետեւանքով նաեւ 10 զինվորական է վիրավորվել:

Կասկածներ կան, որ մահապարտն «Ալ Քաիդա»-ի անդամ է: