Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկում փետրվարի 16-ին ուշ երեկոյան դանակահարված երիտասարդի վիճակը լավ է, պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Աստղիկ» բժշկական կենտրոնից:
Դեղատան 25-ամյա աշխատողը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, դանակը մտել էր անմիջապես սիրտը:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, դանակահարված երիտասարդը Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող է, աշխատում էր դեղատանը` երեկոյան հերթափոխով:




























