2016 թվականին աշխարհում պատերազմների թիվը նվազել է: Հայդելբերգի միջազգային հակամարտությունների հետազոտությունների ինստիտուտի գիտնականները (HIIK) պատերազմ են որակել 18 հակամարտություն, ինչը մեկով պակաս նախորդ տարվանից:

Conflict Barometer զեկույցի հեղինակները, Սիրիայում եւ Աֆղանստանում ընթացող պատերազմներից բացի, հակամարտությունների թվին են դասել նաեւ Եմենի եւ Հարավային Սուդանի բախումները:

DW-ի փոխանցմամբ՝ ինստիտուտի մասնագետներն ամբողջ աշխարհում 402 հակամարտություն են հաշվարկել որոնցից 226-ը՝ բռնության կիրառմամբ: Conflict Barometer-ի հետազոտությունում, որը հրապարակվում է 1992 թվականից ի վեր, բոլոր հակամարտությունները հինգ խմբի են բաժանվում՝ կախված լարվածության, սպառազինության օգտագործման աստիճանից, ինչպես նաեւ հետեւանքներից՝ զոհերի թվից մինչեւ փախստականների հոսքեր: