ԱՄՆ-ի ափամերձ պահպանության ծառայությունը Հարավային Ամերիկայի հյուսիս-արեւելյան ափին կոկաինի՝ 1999 թվականից ի վեր խոշորագույն խմբաքանակն է առգրավել. 4.2 տոննա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Ծառայության ներկայացուցիչ Ռիկարդո Կաստրոդադոն նշել է, որ ձկնորսական նավից 4.2 տոննա կոկաին են առգրավել, ինչը 125 մլն դոլար է գնահատվում:
Ապօրինի բեռն առգրավել են Պուերտո Ռիկոյում: Նավի վրա գտնվող Գայանայից չորս անձ ձերբակալվել է:



























