Կորեայի Հնարապետության սահմանադրական դատարանի անդամները երեքշաբթի օրը սկսել են քննարկել երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի վճիռը։ Այս մասին հաղորդում է TASS–ը՝ վկայակոչելով սահմանադրական դատարանի հայտարարությանը։

«Երկուշաբթի օրը սահմանադրական դատարանում ավարտվել է իմպիչմենտի գործով լսումները, իսկ փետրվարի 28–ին դատավորներն անցել են կողմերի փաստարկները գնահատելուն», - ասվում է փաստաթղթում։

Վերջնական վճռի օրը նշված չէ, սակայն նախորդ փորձից երեւում է, որ քննարկման համար երկու շաբաթ է անհրաժեշտ։ Այսպիսով, սպասվում է, որ վճիռը կհայտարարվի մարտի 10–ին կամ 13–ին։