Պետական լեզվի դերի ուժեղացման եւ անգլերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու առաջարկները ներկայացրել է Ղազախստանի նախագահի հանձնարարությամբ ստեղծված իշխանության ճյուղերի իրավասությունների վերաբաժանման հարցերով աշխատանքային խումբը: Այս մասին հայտնել է աշխատանքային խմբի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովը, փոխանցում է Informburo.kz պորտալը: 

«Առաջարկնոեր կան պետական լեզվի դերի ուժեղացման եւ անգլերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ… Առաջարկներ են ստացվել մահապատժի վերաբերյալ, այս առումով կարծիքները տարբեր են՝ ամբողջական արգելումից մինչեւ դրա կիրառման դեպքերի ընդարձակում»,- հայտարարել է նա: