Թուրքիայում գերմանական Die Welt–ի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալության ու կալանավորման պատճառ դարձած անեկդոտը քրդի ու լազի մասին է։
Դենիզ Յուջելն իր հրապարակումներից մեկում գրել էր Դիարբեքիրում լսած անեկդոտը. «Մի քուրդ ու լազ դատապարտվում են մահապատժի։ Երբ երկուսին էլ տանում են մահապատժի, դահիճը նրանց վերջին ցանկություններն է հարցնում։ Վերջին ցանկության մասին նախ հարցնում են քրդին։ Վերջինս ասում է, որ շատ է ցանկանում տեսնել մորը։ Հաջորդը հարցնում են լազին։ Նա որպես ցանկություն՝ ասում է. թող քուրդը չտեսնի մորը»։
Թուրքական դատարանն այս անեկդոտի համար կալանավորել է Դենիզ Յուջելին՝ նրան մեղադրելով ժողովրդի մի հատվածին մյուսի դեմ թշնամանք ու ատելություն հրահրելու համար։
Նշենք, որ Թուրքիայում թուրքացված լազերը խիստ թշնամաբար են ընդունում քրդերին, որից էլ ծնվել է այս անեկդոտը։


























