Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Շանհայի ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Չեն Սյույի նկատմամբ ներկուսակցական հետաքննություն է սկսել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Չեն Սյույը «կասկածվում է կարգապահության լուրջ խախտման մեջ»: Որպես կանոն, նման ձեւակերպում է օգտագործվում հակակոռուպցիոն գործերի համար:

Չեն Սյույը պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականի հունիսից: