Թալիբան շարժման զինյալները կրկնակի ահաբեկչություն են կազմակերպել Քաբուլում, հայտնում է Reuters–ը։
Սկզբում ծայրահեղականները հարձակվել են աֆղանյան հետախուզության շտաբ բնակարանի վրա, երկու մարդ ներթափանցել է շենք, որոնցից մեկը ինքն իրեն պայթեցրել է, իսկ երկրորդին պահակները սպանել են։
Հետո հարձակման է ենթարկվել ոստիկանական վարչության շենքը՝ քաղաքի արեւմուտքում, այնտեղ նույնպես պայթյուն է որոտացել, որից հետո սկսվել է փոխհրաձգություն զինյալների ու անվտանգության աշխատակիցների միջեւ։
Առայյժմ հայտնի է միայն, որ մեկ մարդ է զոհվել հետախուզության շենքում որոտացած պայթյունի հետեւանքով, 35-ն էլ վիրավորվել են ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ «Թալիբանն» արդեն ստանձնել է պատասխանատվություն։



























