Instagram-ում արագորեն տարածվում է իր հոբելյանի օրը պարող 100-ամյա տատիկի մասնակցությամբ տեսանյութը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Mashable-ը:
«Նրա ծննդյան 100-րդ տարեդարձն է: Ես սիրում եմ իմ նախատատին: Գիտեմ, թե ումից եմ ժառանգել կյանքի հանդեպ մոտեցումներն ու խմելու սերը»,- գրել է Treasure_marnae օգտատերը:
Տարեց կինը պարում է Բրունո Մարսի երգի ներքո: Մեկնաբանություններում օգտատերերը գովասանքի խոսքեր են գրել:




























