Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ուսուցիչների մասնակցությամբ բողոքի ակցիա, որոնք հանդես են գալիս երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի աշխատավարձի վերին շեմի հաստատման ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է Ruptly-ն:

Ցույցի ժամանակ կարգի պահպանմանը հետեւել է մոտ 2 հազար իրավապահ: Մանկավարժները շարասյուն էին կազմել Ազգային կոնգրեսի շենք տանող նախագահի ավտոշարասյան ճանապարհին: Չնայած ակցիան խաղաղ բնույթ է կրել, ցուցարարների եւ ոստիկաների միջեւ առանձին բախումներից զերծ մնալ չի հաջողվել: