Մոսկվայի բնակչուհին իրավապահ մարմիններին է դիմել անծանոթի հետ իրեն դուր չեկած սեքսից հետո: 30-ամյա Վալենտինա Բ.-ն ոստիկանական տեղամաս է այցելել փետրվարի 27-ին: Նա ասել է, որ ընկերներիի մոտից վերադառնալիս անծանոթի է հանդիպել: Մի քանի խոսք փոխանակելուց հետո կինը նստել է նրա ավտոմեքենան, եւ տղամարդը նրան առաջարկել է ոչ ավանդական եղանակով սեքսով զբաղվել, փոխանցում է Life-ը:
Վալենտինան իրավապահներին ասել է, որ ինքը նման փորձ չի ունեցել եւ որոշել է փորձել: Սակայն այն աղջկան դուր չի եկել, եւ նա տղամարդուն խնդրել է դադարեցնել ու անմիջապես ոստիկանական վերակարգ է կանչել:
Վալենտինան հայտարարել է, որ սեքսը փոխահաձայնությամբ է կատարվել, սակայն տղամարդն իրեն հաճույք չի պատճառել եւ գործողությունն իրեն չափազանց տհաճ է եղել: Ոստիկանների հետ խոսելուց հետո նա հրաժարվել է հայտարարություն տալ:


























