Հնդկաստանը հականավային հրթիռի փորձնական արձակումը հաջողությամբ իրականացրել է «Կալվարի» սուզանավից, որը Հնդկաստանի ռազմածովային ուժերում «Սկորպիոն» տեսակի առաջին սուզանավն է: Այս մասին հայտնում է «Սինհուան»:

Երկրի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հնդկաստանում արտադրված «Կալվարի» սուզանավից արձակված հականավային հրթիռը մեծ հեռավորությամբ հաջողությամբ խոցել է ջրի վրա գտնվող թիրախը: «Տվյալ արձակումը կարեւոր նշաձող է ոչ միայն «Կալվարիի» համար, որը «Սկորպիոն» տեսակի հնդկական արտադրության առաջին սուզանավն է, այլեւ երկրի ՌԾՈւ-ի՝ ստորջրյա ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունների ընդլայնման համար»,- հայտարարել են գերատեսչությունից: