Ռուսաստանը ոչ մի հարցում չի ստացել Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող՝ Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիներին ձերբակալելու մասին։Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կուալա Լումպուրի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի քաղաքացու սպանության հետաքննությունը Մալայզիան է իրականացնում, մենք չունենք հավաստի տեղեկություններ այդ սպանությանը Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մասնակցության մասին եւ որեւէ դիմում չենք ստացել նրանց ձերբակալելու մասին»,- ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է հետաքննության ընթացքին ու սպասում պաշտոնական տվյալների։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը մերժել է Հարավային Կորեայի խնդրանքը՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվողների գտնվելու վայրը պարզելու մասին։ ԴԻվանագիտական աղբյուրը հավաստիացնում է, որ կասկածյալները փախուստի են դիմել Վլադիվոստոկի, Մոսկվայի, Ջակարտայի ու Դուբայի տարածքներով։ Ռուսաստանը մերժել է Հարավային Կորեայի խնդրանքը «անբավարար պատճառների» համար։



























