Եգիպտոսում գերագույն վերաքննիչ դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարակին՝ 2011-ին բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունների գործով, փոխանցում է BBC–ն։
Այդ գործով լսումները շարունակվել են մարտի 2-ին։ Արդյունքում դատավորը հանգել է այն եզրակացության, որ նախկին նախագահը, որը մինչ այդ դատապարտվել էր ցմահ բանտարկության, մեղավոր չէ ցուցարարների սպանության համար։
Նաեւ դատարանը մերժել է հանրահավաքների ժամանակ զոհվածների ազգականների միջնորդությունը, որոնք խնդրում էին վերսկսել Մուբարակի հանդեպ իրենց ներկայացրած քաղաքացիական հարցերով վարույթը։
Դատարանի վճիռը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ։



























