Մալդիվների իշխանությունները կարող են իրենց մարջանի կղզիներից մեկը Սաուդյան Արաբիային վարձով տալ, հայտնում է Times of India–ն։
Խոսքը Ֆաաֆու 18 կղզիներից կազմված խմբի մասին է, որտեղ ընդհանուր մոտ 6 հազար մարդ է ապրում։ Վարձակալության պայմանագիրը կարող է ձեւակերպվել ըստ 2014 թվականին ընդունված հատուկ տնտեսական գոտիների մասին օրենքի, որը թույլ է տալիս հողը 99 տարով եւ անսահմանափակ ժամկետով վարձով տալ արտասահմանյան ընկերություններին, եթե այն գրանցված է երկրում եւ 51 տոկոսով պատկանում է երկրի քաղաքացիներին։ Այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չեն հաստատել ո՛չ Մալդիվների, ո՛չ Սաուդյան Արաբիայի իշխանությունները։



























