ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 5 կին դատապարտյալներ մարտի 3-ին ստացել են անձնագրեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Ընդհանուր առմամբ 2015-2016թթ. ընթացքում 510 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր եւ անձնագրեր, ինչը կնպաստի վերջինների` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիա-իրավական գործարքներին մասնակցելուն: Մասնավորապես, նրանք կարող են կնքել աշխատանքային պայմանագրեր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակներ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:




























