Ղրղզստանի դիրքորոշումը՝ Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության քաղաքական մասով գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության հետ կապված, Բաքվի հիստերիկ արձագանքի պատճառ է դարձել։

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը այդ առիթով հայտարարել է, որ իրեն «բացարձակապես անհասկանալի է Ղրղզստանի դիրքորոշումը։ Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում՝ ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում»։ 

Համաձայն աղբյուրի՝ ամփոփոիչ հայտարարությունում նշվում է անհանգստության մասին՝ կապված Տնտեսական համագործակցության կազմակերպության տարածքում չկարգավորված հակամարտությունների հետ։ Խոսքը, մասնավորապես, արցախյան հակամարտության մասին է։ Նշվում է, որ հակամարտությունները խոչընդոտում են տնտեսական զարգացմանն ու իրացմանը՝ տարածաշրջանային ու համագործակցության առավել լայն ձեւաչափով,  տարածաշրջանի ամբողջ ծավալի պոտենցիալով ։ 

Հայտարարության մեջ փաստացիորեն նկարագրված է հակամարտության շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը, նշվել է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ըստ տարածքային ամբողջականության ու երկրների ինքնիշխանության։ Փաստաթղթում նաեւ տեղ է գտել «արտաքին բռնազավթման գործոնը»։