ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02-03.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 1մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 600 հազար դրամ գումարով եւ հաշվարկվել է 1002.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 256.7 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 74.25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 12 ծառի համար կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել է 485.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 111.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել 75.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների տեղադրման ոլորտ
Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:
Վարչարարության եւ փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 350 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ 2 վնասի փոխհատուցման որոշում` 54 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն դրամ:



























