Ամեն տարի ռազմական բյուջեն կազմում ենք՝ հաշվի առնելով Չինաստանի տնտեսական զարգացումը եւ մեր պահանջները…
Չինաստանի ռազմական բյուջեն այս տարի կմեծանա 7 տոկոսով եւ կկազմի ՀՆԱ-ի 1,3 տոկոսը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Ինը:
«Ամեն տարի ռազմական բյուջեն կազմում ենք՝ հաշվի առնելով Չինաստանի տնտեսական զարգացումը եւ մեր պահանջները: Այս տարի ռազմական բյուջեն կմեծանա գրեթե 7 տոկոսով եւ կկազմի ՀՆԱ-ի 1,3 տոկոսը»,- ասել է նա:
Չինաստանի ռազմական բյուջեն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում:
2016 թվականին Չինաստանի ռազմական ծախսերը աճել են 7,6 տոկոսով՝ կազմելով 146 մլրդ դոլար: 2015-ին պաշտպանությանը հատկացվել էր 135 մլրդ դոլար:
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ պաշտպանական ծախսերը 10 տոկոսով մեծացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության մասին հաղորդելուց տառացիորեն մի քանի օր հետո



























