Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Միյարը Արդարադատության նախարարություն առաջարկ է ուղարկել ապօրինի ներգաղթյալների շրջանում ամուսնություններն արգելելու մասին: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով փաստաթուղթը:

«Ամուսնությունը մարդու հիմնարար իրավունքներին է վերաբերում, որը ճանաչված է միջազգային մեծ թվով կոնվենցիաներով… Սակայն անթույլատրելի է ֆրանսիական հողում ամուսնանալը առանց անձը հաստատող փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորության»,- նշված է պատգամավորի միջնորդագրում:

Նրա խոսքով՝ փախստականների միջեւ ամուսնությունները կարող են հանգեցնել անվերահսկելի ներգաղթի: «Դրանից զատ, անհնար է ստուգել՝ արդյոք այդ մարդը մեկ ուրիշի հետ ամուսնացած չէ: Իսկ դա այլ երկրների հետ հարաբերություններում լարվածություն կստեղծի»,- կարծում է Միյարը:

Նշվում է, որ փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների միջեւ ամուսնություններին դեմ են նաեւ Եվրախորհրդարանի ֆրանսիացի որոշ պատգամավորներ: