Ամերիկյան New Yorker շաբաթաթերթի հերթական համարը լույս է տեսել ռուսերեն շապիկով եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Շապիկին գրված է «Нью-Йоркер», իսկ առջեւի պլանում Պուտինի պատկերն է, որը մոնոկլով նայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխով թռչող թիթեռնիկին:
Նկարի հեղինակը Բերրի Բլիթն է, որն իր անունը նույնպես պարբերականի շապիկին ռուսերեն է գրել:
Ձեւավորումը բացատրվում է «Ակտիվ միջոցներ» հոդվածով, որի հեղինակներ Էվան Օսնոսը, Դեւիդ Ռեմնիկն ու Ջոշուա Յաֆֆան այն վերնագրել են նաեւ «Պուտինը, Թրամփը եւ նոր սառը պատերազմը»:
Լրագրողների բազմաէջոնաց աշխատանքում ներկայացված են ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն ու հանրահայտ փաստերը՝ ժամանակակից ռուսական ընդդիմության ներկայացուցիչների, մի քանի փորձագետների, բայց հիմնականում ամերիկացի քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների եւ զինվորականների մեկնաբանություններով:


























