ԻՊ-ն իր գոյության ընթացքում առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ծայրահեղականների հոլովակում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի դիմանկարը վերածվում է կրակի, իսկ Չինաստանին սպառնում են «արյան գետերով»:
ԻՊ-ն հանդես է եկել ի պաշտպանություն ույգուր անջատողականներին, որոնք 100-300 հոգանոց խմբով մեկնել են Սիրիա եւ Իրաք՝ պատերազմելու:
Նման ուղերձի հասցեատերը կարող են լինել միայն չինական իշխանությունները, որոնք դեռ պետք է գնահատեն այն. «Օ՜, դուք, չինացիներ, որոնք չեն հասկանում, թե մարդիկ ինչ են ասում իրենց: Մենք Խալիֆայության զինվորներ ենք, եւ մենք կգանք ձեզ մոտ: Մենք ձեզ կբացատրենք զենքի լեզվով: Մենք արյան գետեր կթափենք՝ վրեժ լուծելով ճնշվածների համար»:


























