ԱՄՆ Կանզաս նահանգում անհայտ անձը կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվել են մի կին եւ երկու երեխաներ։ Այս մասին հայտնում է news.com.au–ն։ Տեսախցիկի ժապավենում երեւում է, թե ինչպես է լուսակրի ներքո ջիփը կանգնում մարդատար ավտոմեքենայի կողքին, եւ ուղեւորներից մեկը կրակ է բացում հարեւան ավտոմեքենայի վրա։ Երջանիկ պատահականությամբ՝ ոչ ոք չի տուժել։ 

Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է վարում։ Իրավապահները ենթադրում են, որ կրակողների թիրախը ճանապարհի այլ կողմում կանգնած ավտոմեքենան է եղել։