Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Արձանագրվել է ամենամյա համագործակցության պլանի ամբողջական իրականացումը: Քննարկվել են նաեւ 2017-2018 թվականների համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում` ռազմական կրթություն եւ վարժանքներ, կրտսեր հրամանատարների եւ խաղաղապահ հրահանգիչների պատրաստություն, խորհրդատվություն բարեփոխումների գործընթացում եւ այլն: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջեւ պաշտպանության բնագավառում 2017-2018թթ. Համագործակցության պլանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: