Ֆրանսիական իշխանությունները կիբերհարձակումների պատճառով որոշել են հրաժարվել էլեկտրոնային քվեարկությունից գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք անցնելու են 2017-ի հունիսին։
Իշխանությունները նման քայլերի են որոշել դիմել Տեղեկատվական համակարգերի անվտանգության հարցերով ազգային գործակալության խորհուրդով, որը նախազգուշացրել է «կիբերհարձակումների չափազանց բարձր հավանականության մասին, ինչը կարող է խանգարել ընտրությունների անցկացմանը»։
Քվեարկությունը կազմակերպելու պատասխանատվությունը կստանձնի Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Էլեկտրոնային քվեարկության համակարգը Ֆրանսիայում ստեղծվել էր արտասահմանում ապրող քաղաքացիների ընտրելու իրավունքը ապահովելու համար։ Այն առաջին անգամ ներդրվել է 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։


























