Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Սելինա Դողանը խորհրդարանում կնոջ իրավունքների հետ կապված ելույթի ժամանակ քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում կնոջ իրավունքների համար պայքարած հայ կանանց չեն հիշատակում։

Սելինա Դողանը պնդել է, որ եթե հիշատակում են Հալիդե Էդիփին, ապա պետք է հիշատակել նաեւ Զաբել Եսայանին, 14 տարի առանց ընդհատման կանանց ամսագիր հրատարակած Հայկանուշ Մարկին, ակտիվիստներ Էլբիս Կեսարացյանին, Սրբուհի Դուսափին, Զաբել Ասատուրին։ Սելինա Դողանն իր ելույթի ժամանակ կարճ անդրադարձել է նաեւ հիշյալ հայ կանանց կենսագրությանը։