Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի պալատի խոսնակ Էնթոնի Ռենդոնը դոկտոր Արմոնդ Աղախանյանին նշանակել է Քալիֆորնիական բանտային արդյունաբերական խորհրդի անդամ:

«Դոկտոր Աղախանյանը ծառայողական երկար ցուցակ ունի, նրան հարգանքով են վերաբերվում ինչպես համայնքում, այնպես էլ ամբողջ Քալիֆորնիայում»,- ասել է Ռենդոնը: «Բանտային արդյունաբերական խորհրդում նրա ձայնը հեղինակավոր կլինի, որի նպատակը ռեցիդիվային հանցավորության կանխումն է եւ հանցագործներին օգնելը հմտությունների յուրացման հարցում, որոնք նրանց կօգնեն հասարակության օգտակար անդամներ դառնալ: Ես դոկտոր Աղախանյանին շնորհակալ եմ, բանտերի խորհրդի անդամ դառնալով, իր ժամանակի մեծ մասը ուրիշներին օգնելուն տրամադրելու ձգտման համար»,- հավելել է նա:

Աղախանյանը նաեւ Բերբանքի Կրթության խորհրդի անդամ է եւ ակտիվորեն մասնակցում է հասարակական շատ կազմակերպությունների աշխատանքին: