Ամերիկացի պատմաբան Դուգլաս Սմիթը ԽՍՀՄ նախկին ղեկավար Իոսիֆ Ստալինի հուղարկավորության՝ մինչ այժմ անհայտ տեսանյութ է ներկայացրել: Այն նկարահանել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին ռազմական կցորդ Մարտին Մանհոֆը: Այս մասին գրում է Lenta-ն:
Տեսագրությունը եւ 1952-1954 թվականներին Մոսկվայում, Լենինգրադում, Մուրմանսկում, Յալթայում եւ այլ քաղաքներում արված լուսանկարը գիտնականը հայտնաբերել է Վաշինգտոնում դիվանագետի տանը:




























