Դատարանն ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին դատապարտել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների՝ պարտադիր աշխատանքներից խուսափելու նպատակով բժշկի կեղծ տեղեկանք օգտագործելու համար: Այս մասին դատարանի դահլիճից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործը հարուցվել է  «ակնհայտորեն կեղծ փաստաթուղթ օգտագործելու» հոդվածով: Դատախազության տվյալներով՝ Բաղդասարյանը, ում դատարանը բազմաթիվ խախտումների համար պարտադիր աշխատանքներ էր նշանակել, բժշկի «կեղծ» տեղեկանք է ներկայացրել՝ պատժից խուսափելու համար:

Վճռից պարզ է դառնում, որ Բաաղդասարյանը կեղծ տեղեկանքը ձեռք է բերել անհայտ անձից, ու հանդիպել է մետրոյում:

ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նման արարքի համար նախատեսում է մինչեւ 80 հազար ռուբլի տուգանք կամ մինչեւ 480 ժամ պարտադիր աշխատանքներ կամ էլ՝ մինչեւ երկու տարի ժամկետով պատժիչ աշխատանքներ:

Բաղդասարյանը «Gelandewage-ով կտրիճներիի» գործով անցնող անձ է եղել, որից հետո մի քանի անգամ ձերբակալվել է երթեւկության կանոները խախտելու համար: