Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական կապերը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունն արագ տեմպով է վերականգնվում: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի վարչապետն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Մոսկվայի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուրախ ենք, որ մեր միջպետական կապերը վերականգնվում են, ընդ որում՝ արագ տեմպերով: Այսպիսի ձեւաչափով վերջին հանդիպումը մեզ մոտ բավական վաղ է տեղի ունեցել, կարծում եմ՝ 2014-ին: Այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել. վերջին շրջանում մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի ռուս-թուրքական հարաբերությունները մեր երկրներին արժանի մակարդակի վրա լինեն»,- Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը:
«Վերականգնվում են նաեւ առեւտրատնտեսական կապերը: Երեկ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տնտեսական ոլորտում մեր հարաբերությունների զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ու քայլերի մասին»,- ասել է ՌԴ նախագահը:




























