Բեռլինը հույս ունի, որ Թուրքիան այլեւս Գերմանիանյին չի համեմատի նացիստական Գերմանիայի հետ: Այս մասին ասել է  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հույս ունենք, որ Թուրքիայում լսել են հստակ հղումները՝ չօգտագործել համեմատություններ նացիստական Գերմանիայի հետ»,-ուրբաթ օրը ասելէ  Ֆիշերը լրագրողներին:

Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի՝ Ստամբուլում ձերբակալությունից հետո: Թուրքական իշխանությունները նրան կասկածում են «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անիրվաչափ օգտագործման եւ ահաբեկչության քարոզի մեջ»: