Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շաղատ գյուղի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34 DA 678 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ժ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել հարակից ձորը (մոտ 30 մ):

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: