Ստամբուլում ուղղաթիռի աղետի պատճառը եղել հեռուստաաշտարակի հետ բախումը, հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով թուրքական իշխանություններին:
Օդաչուն թանձր մառախուղի պատճառով չի կարողացել նկատել խոչընդոտն ու բախվել է: Sikorsky S-76 ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա: Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը 236 մետր բարձրությամբ Endem աշտարակի մասին է, հաղորդում է Lenta-ն:
Աղետի ենթարկված ուղղաթիռում յոթ մարդ է եղել՝ երկու օդաչու, թուրքական Eczacıbaşı ընկերության աշխատակիցն ու նրա չորս ռուսաստանցի գործընկերները՝ Ալեքսանդր Վանինը, Իգոր Կոչերգինը, Լյուդմիլա Չուրովան եւ Ելենա Բադրագաին:




























