Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ուղերձներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին՝ կապված Սիրիայի դեմ Թուրքիայի բանակի «շարունակվող ագրեսիվ հարձակումների» հետ: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Ուղերձներում նշված է, որ արաբական պետության ղեկավարությունը «թուրքական վարչակազմին պատասխանատու է համարում ահաբեկչությանն աջակցելու համար, որը տասնյակ հազարավոր անմեղ երեխաների է սպանել եւ ավերել Սիրիայի ենթակառուցվածքները»:

Սիրիայի ԱԳՆ-ից նշել են, որ դա տեղի է ունեցել «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ երկրի անվտանգության մարմինների անմիջական հրամանով»: