Վերջին հարցումների արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական  ընտրությունների առաջին փուլում «Ազգային ճակատի»  առաջնորդ Մարին Լը Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը հավասար թվով ձայներ կստանան, հաղորդում է Reuters գործակալությունը:

Մարին Լը Պենին եւ Էմանուել Մակրոնին աջակցություն է հայտնել ընտրողների 26-ական տոկոսը, իսկ Ֆրանսուա Ֆիյոնին՝ 20%-ը:

Երկրորդ փուլում Մակրոնը կարող է հաղթել Լը Պենին՝ 65/ 35 հարաբերակցությամբ: Իսկ Ֆիյոնը Լը Պենին կհաղթի 60/40 հարաբերակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացիների երկու երրորդը պահանջում է, որ Ֆիյոնը հանի թեկնածությունը: