ԱՄՆ-ում գծերից դուրս է եկել այն գնացքը, որը էթանոլ սպիրտ էր տեղափոխում։ Դեպքը տեղի է ունեցել Այովա նահանգի հյուսիս- արեւմուտքում, ինչի հետեւանքով այրվել է ավելի քան երկու տասնյակ վագոն-ցիստերն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, մոտակա շրջանների բնակիչները տարհանվել են, հայտնում է BBC–ն։
ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով խորհուրդը դեպքի վայր է ուղարկել 15 մարդուց բաղկացած խումբ՝ հետաքննություն անցկացնելու համար։
Գնացքում եղել է երեք լոկոմոտիվ ու 101 վագոն, որոնցից 100-ը ՝ էթանոլով բեռնված։ Գծերից դուրս է եկել 27 վագոն, յուրաքանչյուրում մոտ 95 հազար լիտր սպիրտ։




























