Մեքսիկայի Վերակրուս նահանգում զանգվածային գերեզմանում 240 մարդու աճյուն են գտել։ Այս մասին հայտնում է Telesur–ը։

Նշում են, որ խոսքը հիմնականում 14-25 տարեկան երիտասարդ աղջիկների ու տղաների մարմինների մասին է։ Պեղումները դեռ չեն ավարտվել, այնպես որ հայտնաբերված մարմինների թիվը դեռ կարող է աճել։ Քննությունը ենթադրում է,որ զոհերը կարող էին կապ ունենալ թմրակարտելների գործունեության հետ։