Էթիկայի պետական վարչության տնօրեն Ուոլթեր Շաուբը քննադատությն է ենթարկել Սպիտակ տան աշխատակիցներին՝ նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյին կարգապահական պատժի ենթարկելուց հրաժարվելու համար, գրում է  The Washington Post-ը: Քոնուեյը ուղիղ եթերում հանդես էր եկել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի բրենդի հետ կապված հայատարարությամբ՝ կոչ անելով «գնալ եւ գնել Իվանկա Թրամփի բրենդի իրերը»:

Պարբերականը նշում է, որ Շաուբն անցած ամիս կոչ էր արել կարգապահական պատժի ենթարկել Քոնուեյին՝ ուղիղ եթերում նրա այդ  կոչի համար:  

Սպիտակ տան էթիկայի հարցերով պատասխանատու Ստեֆան Փասանթինոն  հայտարարել էր, որ Քոնուեյը դա կանխամտածված չի արել եւ «քիչ հավանական է, որ դա կկրկնի»:

Շաուբը սակայն գրել է Փասանթինոյին՝ կրկին մտահոգություն հայտնելով Քոնուեյի «ոչ ճիշտ դրության» մասին:

«Բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կարգապահական միջոցներ կիառելուց հրաժարումը կարող է  խաթարել  էթիկայի հարցերով ծրագիրը»,-գրել է Շաուբը: