ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը խնդրել է 46 դաշնային դատախազներին, ովքեր նշանակվել էին Օբամայի կողմից , հրաժարական տալ՝ « իշխանափոխության համաձայնեցված գործընթաց ապահովելու համար»,  հաղորդում է BBC-ին:

Արդադարադատության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նախկին վարչակազմի կողմից նշանակված 93  դատախազներից մյուս 47-ն արդեն իրենց կամքով ազատվել են աշխատանքից:

The New York Times-ի տվյալներով՝  պաշտոնից հեռանալու նամակ է ստացել նաեւ Մանհեթենի դատախազ Փրիթու Բհարարան, ում Թրամփը խոստացել էր թողնել պաշտոնում:

Որպես կանոն, նախկին նախագահի կողմից նշանակված դաշնային դատախազները հրաժարական են տալիս նոր նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Սակայն ոչ բոլոր վարչակազմերն են առաջարկում  բոլոր դատախազներին միաժամանակ հեռանալ: