Հայաստանը շատ խնդիրներ ունի Եվրասիական տնտեսական միութան նոր ու հսկա ներկապնակում իր տեղը գտնելու առումով: Երեւանում այսօր մեկնարկած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ակուբի գիտական աշխատանքի հարցերով տնօրեն Ֆեոդոր Լուկյանովը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ԵՏՄ-ն  ինքնին փոխվել է այն առումով, որ մի շարք նոր գործոններ են ի հայտ եկել: «Ռուսաստանի կողմից առաջ քաշված գաղափարներն ակնհայտորեն փոխվել են մի շարք գործոների՝ Եվրամիությունում ճգնաժամի, Ուկրիանայի ճգնաժամի, Չինաստանի Արեւմուտք հզոր մուտքի, Մերձավոր Արեւելքում փոփոխությունների եւ մի շարք այլ պատճառներով: Սկզբում  այն մտայնությունն էր, որ եվրասիական ինտեգրացիան լոկալ բնույթի է, բայց  հիմա խոսվում է Եվրասիայում ընդլայված կոնսոլիդացիոն տնտեսական տարածքի մասին»,-ասաց Լուկյանովը:

Այն երկրների համար, որոնք մասնակցում են դրան, բավականին լայն հնարավորություններ են բացվում. «Եվրասիական ինտեգրացիան հիմա հոլովվում է չինական նախագծերի հետ: Միաժամանակ՝ իսկական ժամանակն է, որ յուրաքանչյուր երկիր իր տեղը փնտրի այդ հսկա ներկապնակում: Եւ Հայաստանը սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունի: Նոր հնարավորություն  կլինի  այն, որ նոր կոնֆիգուրացիայով ինտեգրացիան կներգրավի նաեւ Իրանը: Կարծում եմ, Հայաստանն իր տեղը կգտնի»: