«Հաղթանակ» կամրջից` մարտի 10-ին, 24-ամյա մի աղջիկ փորձել է իրեն ցած նետել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում:
Այդ տարածքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին հաջողվել է նրան համոզել եւ ցած իջեցնել կամրջի եզրագծից:
24-ամյա Ժ. Հ.-ն ոստիկանությունում հայտնել է, որ այդ քայլին էր ուզում դիմել սոցիալական խնդիրների պատճառով:




























