Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում քաղաքացիների իրավունքները Brexit-ի հարցով բանակցությունների ընթացքում քննարկման հիմնական թեման կլինեն: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի 2019 թվականի մարտին:

Նրա խոսքով՝ բրիտանական կառավարությունն աշխատում է «անկանխատեսելի հանգամանքների դեպքում ծրագրի» ուղղությամբ, եթե չհաջողվի համաձայնության հասնել ԵՄ-ի հետ:

Նշենք, որ մարտի 13-ին Բրիտանիայի խորհրդարանը պետքբ է քննարկի Brexit-ի մասին օրինագիծը: Դրա ընդունման դեպքում վարչապետ Թերեզա Մեյը կարող է ԵՄ-ի կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկը տալ արդեն մարտի 14-ին: