«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը դեմ է հանդես եկել Թուրքիայի քաղաքական հարցերի լուծման հետ կապված Ֆրանսիայում ցույցերի անցկացմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչո՞ւ մեր երկրում մենք պետք է ընդունենք առաջարկություններ, որոնք մյուս ժողովրդավարությունները մերժել են: Ոչ մի թուրքական նախընտրական արշավ Ֆրանսիայում»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Լը Պենը:

Ավելի վաղ Նիդեռլանդներրը թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտգործնախարարը շաբաթ մասնակցեր Ռոտերդամում կազմակերպված ցույցին՝ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի եւ սահմանադրական փոփոխությունների մասին տեղեկացնելու համար: