Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեն Գամերին պառակտիչ գործունեության դեմ պայքարի նախարար է նշանակել, հաղորդում է  The Times-ը:

Նոր պաշտոնյայի գործառույթների մեջ են մտնում «մեծ ջանքերի գործադրումը՝ բրիտանական ժողովրդավարական արշժքների պաշտպանության՝ համար կառավարության աշխատանքների շրջանակներում»:

Ինչպես նշում է պարբերականը՝  նոր պաշտոնն անմիջական կապ ունի բրիտանական իշխանությունների այն մտավախության հետ, որ ռուսական կիբերհարձակումները, կեղծ լուրերն ու փողերը կարող են ապակայունացնել երկրում տիրող ժողովրդավարությունը: