Նոյեմբերի 10-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս 44-ամյա Սամվել Կ.-ի տնից հայտնաբերել են 10 մլ ծավալով ներարկիչ` 6 մլ շագանակագույն հեղուկով, եւ թմրանյութի հետքերով բամբակյա 3 խծուծ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Սամվել Կ.-ի հայտարարության` ներարկիչով հեղուկը «Կոդեին» թմրամիջոց է, որը տնային պայմաններում պատրաստել է նույն սենյակում ներկա գտնվող, 34-ամյա Գուրգեն Խ.-ն:
Սամվել Կ.-ն եւ Գուրգեն Խ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:





























